Jump to content

Ռուբեն Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ալթունյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 31, 1939(1939-03-31)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էնոյեմբերի 21, 2021(2021-11-21)[1][2] (82 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և դասախոս
Գործիքներալտ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթ և Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1964), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1970) և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Ռուբեն Թաթուլի Ալթունյան (մարտի 31, 1939(1939-03-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2021(2021-11-21)[1][2], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ալտահար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2009

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին է, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի եղբայրը։

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։

Ստեղծագործությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լարային կվարտետ N1, 1962 թ.
  • Անընդհատ շարժում, ջութակի և դաշնամուրի համար, 1964 թ.
  • Վեց մանրանվագ լարային քառյակի համար, 1964-1972 թթ. (նաև տարբերակ կամերային նվագախմբի համար)
  • Կոնցերտ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1967 թ.
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1968 թ.
  • «Հիշատակարան երաժշտապետին», կանտատ մենակատարի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Կոմիտասի հիշատակին, 1969 թ.
  • 120 ժողովրդական երգերի և պարերի, հայրենասիրական և հոգևոր երգերի մշակումներ ժողովրդական գործիքների նվագախմբի, մենակատարների և երկսեռ երգչախմբի համար, 1969-1995 թթ.
  • Շուրջ 500 երգի մշակում տարբեր գործիքների, երգիչների, անսամբլային կազմերի համար։
  • «Հայաստան աշխարհ», ձայնի, երկսեռ երգչախմբի համար, 1970 թ.
  • «Հեթանոս երգեր», խոսք՝ Դ. Վարուժանի, երկսեռ երգչախմբի համար, 1973 թ.
  • Սոնատ-Սոլո թավջութակի համար, 1977 թ.
  • Սիմֆոնիա, 1980 թ.
  • Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում աշխատած տարիներին երգացանկում տեղ են գտել «Թագվորագովք» և «Սայաթ-Նովա» լայնածավալ ծես-հանդեսները, ինչպես նաև հայ աշուղների և գուսանների երգերի մշակումներ մենակատարի, երկսեռ երգչախմբի և ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 1983-1996 թթ.:
  • Լարային կվարտետ N2, 1994 թ.
  • Սիմֆոնիետ, կամերային նվագախմբի համար, 1998 թ.
  • Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հիմն-օրհներգ, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999 թ.
  • «Մարգարտաշար» ժող. երգերի շարան սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ.
  • Կոնցերտ-Սիմֆոնիա ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ.
  • «Հոգևոր նախերգանք» կամերային նվագախմբի համար, 2001 թ.
  • «Հարազատ մեղեդիներ» շվիի, պկուի և կամերային նվագախմբի համար, 2001 թ.
  • «Անտունի», կոնցերտինո քամանչայի և կամերային նվագախմբի համար 2001 թ.
  • Սայաթ-Նովա, հինգ երգ՝ ձայնի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2002 թ.
  • «Թամզարա», սիմֆոնիկ նվագախմբի համար, 2004 թ.
  • «Քոչարի» և «Բերդ պար» երկու դաշնամուրի համար, 2009 թ.
  • «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիա (ըստ Գրիգոր Նարեկացու) 2010 թ.
  • «Հորովել» ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
  • «Ասերգեր», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
  • «Կոմիտասիանա», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
  • Դաշնամուրային տրիո, 2012 թ.
  • «Խաչատրիանա», կամերային նվագախմբի համար, 2013 թ.
  • Երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար

Կոչումներ, մրցանակներ, գիտական աստիճան, պետական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://news.am/arm/news/673518.html
  2. 2,0 2,1 2,2 82 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.